Все игры
Обсуждения
Сортировать: по обновлениям | по дате | по рейтингу Отображать записи: Полный текст | Заголовки
Leninakan. com, 21-05-2013 12:33 (ссылка)

Армянские Апостольские церковьи и монастыри




Испокон веков Армянские монастыри и Армянская Апостольская церковь играли огромную роль в духовной культуре и политической жизни армянского народа.
Армянская Апостольская церковь (используется также и расширенный вариант — Армянская Святая Апостольская Православная Церковь) ( Հայ Առաքելական Եկեղեցի) более традиционное, историческое название — Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի | Апостольская церковь Армении.
Среди русскоязычных комментаторов распространено введённое в царской России название Армяно-Григорианская церковь, не используемое самой Армянской церковью) — одна из древнейших христианских церквей, имеющая ряд существенных особенностей в догматике и обряде, отличающих её как от византийского православия, так и римского католицизма. Относится к древневосточным православным церквям. В богослужении используется армянский обряд.
Армянские монастыри и Армянская апостольская церковь служили не только для молитв, но и как скриптории, где записывалось, переписывалось и передавалось из поколения в поколение множество трудов и переводов. Многие из церковных комплексов представляют собой великолепные и уникальные образцы древней и средневековой Армянской архитектуры.

Leninakan. com, 28-08-2012 23:59 (ссылка)

Армянская культура







Дорогие соотечественники вы можете сказать, что я рекламирую сайт, который посветил нашему народу - АРМЯНСКОМУ НАРОДУ. Да я говорю, что Вы правы. Я рекламирую КУЛЬТУРУ и ФИЛЬМЫ ДРЕВНЕГО НАРОДА... АРМЯНСКОГО НАРОДА. Это самое ценное, что мы имеем. Хочу Вас попросить и требовать, что такие красивые стихи и рассказы про АРМЕНИЮ и который посвящается АРМЯНСКОМУ НАРОДУ написали в сайте, который уже посещают от 1000 до 3000 тысяч пользователей мирового паутина. Этим людом интересно всё про АРМЯН и его культуре.
В сайте Ленинакан точка ком имеется большой форум , который заполнено интересными рассказами и стихами. Но одного мне не по силу уже. Я обращаюсь к АРМЯНСКОМУ НАРОДУ, который дорог для меня. Помогите заполнить новыми рассказами и стихами.

ԵԿԵՔ ՄԻԱՆԱՆՔ ՀԱՅԵ՛Ր...

Բոլոր կայքերում գրված են ՄԻԱՑԵ՛Ք, ՀԱՅԵ՛Ր... Բայց ոչ ոք չի միանում: Դե միացեք, որ եսքան գդնվաց ու տեղադրվատծը պաշպանենք:

ОВ Э ИСКАКАН hАЙРЕНАСЕРЬ?

ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵ՛Ր...

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ՆԱ Է, ՈՐԻ ՄԵՋ ՄԻՇՏ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԵՎ ՈՉ ԹԷ ՆԱ, ՈՎ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ, ԿԱՄ ԷԼ ԱՄԵՆԻՉ ԱՆՈՒՄ Է՝ ՄԻԱՅՆ ԻՐ ՇԱՀԻ ՀԱՄԱՐ...
ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ

«Ո՛չ, ախոռը, ուր անասունները կուտեն
եւ կը պառկեն` հայրենիք չէ»:
ԼԱՄԸՆԷ



ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

http://bnaban.am/index.php?...




Հայրենասիրութի՛ւն - մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները: Եթէ այդպէս չէ ամենուրեք, այդպէս պիտ լինի: Այդ նւիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:
Սկզբում` բնազդական, զարգանալով` նա դառնում է իմացական` ոգիանում է նա: Առաջին դէպքում անհատը թելադրւում է, մղւում մի բնազդային զգացումից, երկրորդ դէպքում` նա գիտակցօրէ՛ն կատարում է մի պարտականութիւն: Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցութեան եւ արժանապատւութեան զգացումի հետ, ընկնում` նրանց նիւթակրօնութեան, շռայլութեան, սեղմ ասած` նրանց բարքերի ապականութեան հետ, մեծապէս արագացնելով նրանց անկումը: Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում` նրանց պակասի պատճառով: Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին` առանց հոգու:
Դա մայրն է - իր նման փրկարար - մի շարք առաքինութիւնների`գաղափարականութեան, անձնւիրութեան, արիութեան: Դա պատերազմողի բարոյական ամրութիւնն է, կախարդական զրահը, անվրէպ զէնքը: Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ,այլ` նրանց հրամայողը: Այդպիսին սովորական «նաւաբեկութիւններ»-ի ժամանակ չի զինաթափւում բարոյապէս: Վստահ իր բարոյական ոյժերին, նա շատ շուտ է ուղղում իր մէջքը` վերագրաւում իր նախկին դիրքերը, դրութիւնը: Հայրենասիրութեան հետ բարձրանում են ազգերը, ընկնում` նրա հետ: Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք` աւելի՛ քան բոլորը:
Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք:

Գարեգին Նժդեհ
Էջեր իմ օրագրեն



Метки: АСМИК СЕРМАРИЧА - hАЙЕРЕРАСЕР...

МИАЦЕК, hАЙЕР...

ՄԻԱՑԵ՛Ք, ՀԱՅԵ՛Ր...
http://www.leninakan.com/forum/84-1110-1

ԱՅՆ ԱԶԳՆ,
ՈՐԸ  ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, Ի՜ՆՉ ՀԱՆՃԱՐՆԵՐ, Ի՜ՆՉ ՏԱՂԱՆԴՆԵՐ,
Ի՜ՆՉ ԳԱՆՁԵՐ ՈՒ ՓԱՌՔԵՐ ԷԼ, ՈՐ ՈՒՆԵՆԱ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՆԱ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ
ԵՎ
ԶՈՒՐԿ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
ՈՒ

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ...ԿԱՄ ԷԼ ՎԱՅ ԱՅՆ ԱՊՐԱԾԻՆ ՈՒ ՔԱՇԱԾԻՆ, ՈՐԻՆ ԴԻՄԱՑԵԼ Է ՈՒ ԴԵՌ ԴԻՄԱՆՈՒՄ Է...
Հայ ազգի մասնատվածությունն է, որ դարեր շարունակ մեր հայրենիքն ավերվել է ու քանդվել...

Հայաստանը լինելով աշխարհի ամենահնագույն երկիրն ու ունենալով ամենաստեղծարար ազգն, այնուհանդերձ, միշտ էլ կռվախնձոր է եղել իր
հարևանների ու նաև եկվոր ցեղերի միջև. աջից ու ձախից՝ ցախավելի ցախերի նման, միշտ էլ մասնատվել է ու ջարդվել...
Միշտ գրում ենք՝ ՕՏԱՐՆԵՐՆ  ԱԳԱՀ ԵՆ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ՝ ԹՇՆԱՄԻ... Բայց մենք ի՜նչ ենք, ի՞նչ... Անողնաշարնե՞ր, թե ոչխարների մի հավաքածո՞ւ , որին մի փունջ խոտով էլ կարող
են խաբել, կամ գնել՝ մի փոր հացով... Կա՞ արդյոք մեկն. որ այսօր կկարողանա պատասխանել ինձ, թե ի՞նչ է կատարվում հիմա Երևանում՝ հայերի
մայրաքաղաքում, սահմանամեձ գյուղերում ու խեղճ ժողովրդի հոգու մեջ... Ո՞վ  կարող է ասել, թե ինչու՞ այսօր Հայաստանում՝ գյուղերում, անգամ Գյումրիում, փակվում են առաջին դասարաններն, ինչու՞ է հայի սեփական տան մեջ՝ հոգևարքի
մեջ, թփրտում իր մայրենին՝ հազարամյա մեր ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ... Ինչո՞ւ...

Եվ, վերջապես, ի՞նչ թերզրգացածություն է ու բարբարոսություն, որ ոչ մի  կերպ՝ մեր ոչ մի սխալից, չենք հասունանում ու հասկանում, որ այսպես չի  կարելի էլ շարունակել ու բավարարվել՝ իրար լոկ ծանակելով ու, ապա շատ արագ հարմարվելով՝ ամեն տեսակ վատին ուխայտառակությանը...
... Գյուղի ծայրից հրդեհվում հայրենիքը, բայց ոչ մեկի պետքը չէ, թե ի՞նչ վիճակի մեջ են
այն թշվառներն, որոնց կպել է կրակը... Անտարբերության թագավորություն է.
ոչ մեկի պետք չէ, բոլորն նայում են հրդեհին ու անտարբեր անցնում. բոլորը  բթացել են ու չեն էլ ուզում իմանալ այդ մասին, քանի դեռ կրակը չի հասել  իրենց, իսկ կործանարար կրակն՝ իր ճանապարհին, ամեն ինչ այրելով ու լափող
առաջանում է, որն, եթե հիմա՝ միացյալ ուժերով, չկանխվի, վաղ արդեն կլինի  անչափ ուշ...

Այս աղետն՝ եղած բոլոր տեսակ աղետների մեջ,
ԱՄԵՆԱՎԱԹԱՐԱԳՈՒՅՆՆ է... Հազարամյակների վտանգներ ու ջրհեղեղներ հաղթահարած
մեր հայրենիքն, այսօր, ավա՜ղ, կանգնած է իր՝ մի բռաչափ, ցեխաջրի մեջ  խեղդվելու վտանգի տակ. ՏՆԱՎԱՐԻ ԵՂԵՌՆ Է...
ԵՎ մեղավոր ենք մենք՝ միայն և միայն հայերս... Սթափվե՛ք, ուշգի եկե՛ք ու, վերջապես,   հասունացե՛ք... 
ՄԵՐ  ՈՏՔԻ ՓՈՒՇՆ ՄԵՆՔ ԵՆՔ ՀԱՆԵԼՈՒ. մինչև մենք մեզ չհարգենք, մեզ հարգող չի  լինի... Եվ ո՛չ թե 100 տարի, անգամ 1000 տարի էլ անցնի, ի՜նչ գումարներ ու  ճիգեր էլ, որ ծախսենք, ի՜նչ «ԵՂԵՌԱԿԱՆՉ» համերգներ էլ տանք ու պահանջենք,  միևնույն է, մեզ լսող չի լինի. հազարավոր նվիրյալներ ենք ունեցել ու
ԽՌԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿՆԵՐ, բայց ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ դեռ մնում ու կմնա, ճակատագիրն՝ էլ  ավելի, վատթարից ազատի...  ԱՍՏՎԱ՛Ծ, ՄԻ՛ ԱՐԱՍՑԵ...
ԻՄ ՀԱՅԵ՛Ր, բավակա՛ն է, սթափվե՛ք, դուրս եկե՛ք անտարբերության թմբիրից, ազատվե՛ք նախանձից, ամեն տեսակ սև ու չկամ մաղձերից ու ներողամտաբար նայեք իրար... Մենք՝միասնական,
կարող ենք ամեն ինչ անել, մենք կարող ենք, անգամ, մեր ավանդական «Քոչարին» պարել՝ ՄԱՍԻՍՆ շուրջկալած...
Մեզ պակասում Է միայն մի բան, որ պետք է լոկ ցանկանալ՝ ՄԻԱՑԵ՛Ք, ՀԱՅԵ՛Ր...


Մեծ ակնկալիքներով՝
ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ



Армянские фильмы | Армянские сериалы | Ленинакан фото,
www.leninakan.com
LeNiNaKaN.CoM
предоставляет возможности без регистрации на сайте смотреть с высоком
качестве онлайн фильмы новинки года, смотреть
Армянские фильмы | Армянские сериалы | Ленинакан фото,
www.leninakan.com
LeNiNaKaN.CoM
предоставляет возможности без регистрации на сайте смотреть с высоком
качестве онлайн фильмы новинки года, смотреть



Метки: АСМИК СЕРМАРИЧА - МИАЦЕК, hАЙЕР...

ПОМНИМ И СКОРБИМ!!!!!!!!!!!


ԻՄ ՀԱՅԵ՛Ր...


Հայե՛ր, Ձեր ցավի մոմերը վառե՛ք,

Խղճի մոմերը վառե՛ք աշխարհի,

Անարդարության սառույցը հալե՛ք,

Մոմ առ մոմ ցրե՛ք խավարը դարի...


Այս ցավը մերն է, ծնկե՛ք, իմ հայե՛ր,

Վանք առ վանք խնկե՛ք աշխարհում համայն,

Համայն աշխարհում փայլող, իմ աստղե՛ր,

Միացե՛ք, լուծե՛ք խնդիրն հայ արյան...


©ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ

Что такое Геноцид, я думаю, знают многие.



ГЕНОЦИД , Я ПОЗДРАВЛЯЮ ВСЕХ АРМЯН...
Геноцид или все таки арменоцид?
Читать далее...  ]

Метки: история

hАЙОЦ КАЧЕР...




Շատ ապրեք, իմ քաջեր... Ձեր ոգին հավերժ անմահ է...


* * *
Դար ու դարեր ի՞՜նչ էլ լինի.
Հայն ապրել է, պիտի լինի.

Սեպագրով՝ հայ գրերի,
Ոսկեկուռով՝ իր տառերի...

Արքաներով՝ վեհ գահերի,
Ու փառքերով՝ իր քաջերի...

Մեհյաններով՝ խոր դարերի,
Խաչքարներով՝ սուրբ վանքերի...

Խոսող լեզվով ՝ ժեռ քարերի
Երգեհոնով՝ հայ խազերի...

Երգ ու պարով՝ անմահների,
Արարումով՝ ծով գանձերի...

Մատյաններով՝ մագաղաթյա,
Ու հանճարով՝ քանքարների...

© ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ


31.01.2012 թ.

Метки: АСМИК СЕРМАРИЧА - hАЙОЦ КАЧЕР...

ПОЗДРАВЛЯЮ ВСЕХ АРМЯН

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը



Ֆրանսիայի Սենատը երկուշաբթի (հունվարի 23-ին) ուշ երեկոյան քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:
Սենատորներից շատերը, չնայած իրենց սպառնացող լուրջ հետևանքների, չեն մասնակցել քվեարկության՝ փոխարենը որպես լիազորված անձ գործելու թույլտվություն տալով իրենց գործընկերներին: Սենատի նիստերի դահլիճում գտնվողները սակայն մի քանի ժամ շարունակ թեժ քննարկումներ են վարել օրինագծի շուրջ:
Թուրքիան «մեծ անարդարություն» է անվանել Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ ասելով, որ նման գործողությամբ «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել Թուրքիայի նկատմամբ»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները»:
«Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան», - շեշտել է Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված իր հայտարարությունում:
Թուրքիայի իշխանությունները սպառնացել են մշտական պատժամիջոցներ ընդունել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու դեպքում:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սակայն հորդորել է Թուրքիայն չափազանց սուր չարձագանքել օրինագծի ընդունման՝ ասելով, որ Թուրքիան համարվում է Ֆրանսիայի «շատ կարևոր դաշնակիցը»:

Метки: СЕНАТ ФРАНЦИИ

Garnik Matinyan, 22-01-2012 19:30 (ссылка)

ՓՈՐՁԵՆՔ Պ&#13

ՓՈՐՁԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ --

- ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՓԱՐԻԶԻ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ ՈՒ ԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ 7 - 10
ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ՊԱՏՄՈՒՄ Է ....... ՓՈՐՁԵՆՔ ԳՏՆԵԼ « ԶԱՆԳ ԿԱԽՈՂՆԵՐԻ » ,
ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄԸ , ԴԱ ԿԼԻՆԻ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՈՒ
ԽԻՍՏ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՅ ԴԱՏԻՆ , ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԺՄ ՓԱՐԻԶԻ
ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ Է ( ծանոթացեք ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ նախագծի տեքստին ՀԱՅՈՑ ԳԱՆՁԵՐ
խմբում )


Garnik Matinyan, 21-01-2012 13:42 (ссылка)

Без заголовка

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱ - ՁԱՅՆԱՅԻՆ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ


( վանքեր , եկեղեցիներ , հուշակոթողներ , հուշահամալիրներ , խաչքարեր ,
գերեզմանաքարեր ... ) Հեղինակ՝ Գառնիկ Մատինյան հեռ. 010 - 74 -
24 - 97 Երևան , skype: gama601 ( Հայոց Ազգային Արժեքները
կսկսեն պատմել , արտասանել , երգել , նվագել ..... աշխարհի 8-10
լեզուներով ...... օժանդակեք հնչյունավորել Հրանտ Դինքի շիրմաքարը
Ստամբուլում )

Ծրագրի հիմնավորումը

Մշակութային
բազմաթիվ արժեքներ ունեն տեսանելի , դիտելի , արտաքուստ ընկալելի
հնարավորություն և բազմաթիվ „ խորքային „ , „բովանդակային„ նկարագրեր ,
որոնք առաջնին հայացքից „տեսանելի„ չեն , բայց որոնք կարելի է
մատուցել ժամանակակից տեխնիկական միջոցներով , որով այդ արժեքների
տեսանելի , ճանաչելի և ընկալելի ծավալն ու ազդեցությունը զգալիորեն
կմեծանա : Օրինակ , որևէ նյութական հուշարձան՝ արձան ,
ճարտարապետական կառույց , կամուրժ , ամրոց , հուշահամալիր ,
տապանաքարեր , խաչքարեր , հուշակոթող և այլն , նույնիսկ փառահեղ
լինելու դեպքում , մարդկանց մտքի ու զգայարանների վրա ազդում է
ընդամենը ..... աչքերի միջոցով : Եթե նյութական մշակույթի այդ
արժեքների „մատուցմանն„ ավելանում են լուսային ու հնչյունա -
ձայնային ազդեցությունը , զգալիորեն մեծանում են այդ արժեքների
պատմա - բովանդակային հուզա - ճանաչողական զգացմունքները : Պատկերացնենք
որևէ արժեք , օրինակ՝ տապանաքար , խաչարձան , եկեղեցի , աղբյուր ,
ամրոց ..... Դիտորդի մոտենալու պահին միանում են „մատուցման„ նոր
հնարավորությունները՝ ձայնը 8 - 10 լեզուներով պատմում է արժեքի
գեղագիտական , պատմական , մշակութային դերը , ընդգծում է առաջնային
մոտեցմամբ աննկատ նրբերանգների մասին , համաշխարհային ,
տարածաշրջանային կամ ազգային մակարդակների զուգահեռականությունները ,
տվյալ արժեքի առանձնահատկությունը , յուրորինակությունը , լանդշաֆտի
հետ դրա հազորդակցական հնարավորություններն ու ինտեգրվածությունը ,
տվյալ արժեքի ժողովրդական ընկալումները և դրա շուրջն առկա
առասպելների մասին տեղեկատվություն , հայոց արժեքների էթնիկության
հաստատագրում և այլն : Եթե արժեքն անձ է ներկայացնում ( արձան ,
տապանաքար ... ) , պատմում է անձի մասին : Ձայնային մատուցումը
կարող է ուղեկցվել ընտրված համապատասխան երաժշտությամբ : Միաժամանակ
լուսային „մատուցմամբ„ օրվա տարբեր ժամերի ու տարբեր սեզոնների
շահեկանորեն ներկայացնում է տվյալ արժեքի գեղագիտական էֆեկտը՝
լույսի գույնով , լույսի՝ տարբեր աստիճաններով կամ տարբեր կողմերից
թափանցումով և այլն : Ծրագիրը շատ ճկուն հնարավորություններ է
առաջարկում : Լուսային ու ձայնա - հնչյունային „ մատուցումները „
կարող են լինել հեռազգայունությամբ , հեռակառավարմամբ ,
ինքնակառավարմամբ , ժամանակային կառավարմամբ ( օր.՝ միայն գիշերը ,
կամ՝ օրվա որոշակի ժամերի ) և այլն :

Ծրագրի նպատակը

1. Մշակութային ու պատմական արժեքների նորովի
իմաստավորում , նորովի ներկայացում , ներկայացման
հնարավորությունների մեծացում .
2. Պատմող , արտասանող , նվագող , երգող ( և այլն )
Հայաստանի ու հայության ներկայացում .
3. Լավագույն բարոյական արժեքների ամրագրում և
տարածում .
4. Լավագույն բարոյական արժեքների գովազդում .
5. Ոչ նյութական արժեքների ժառանգորդման նպաստում .
6. Ազգային ինքնության ամրապնդում , հայոց ինքնության
ու արժեքների ներքին ընկալումների հայտարարագրում,
այլոց մոտ էթնիկ արժեքների մասին հստակ
պատկերացումների ձւավորում .
7. Պայքար այլադավանության - աղանդների դեմ .
8. Հայաստանը և հայոց պատմությունն ու
առաքինությունները լավագույնս ներկայացնելը

Ծրագրի արդյունքները և շարունակականությունը

Ծրագիրն
իրականացվելու դեպքում արդյունքները կօգտագործվեն թե զբոսաշրջության
ծրագրերում , թե ներհայկական ուսուցման ոլորտում , թե այդ
արժեքների շուրջ մշակութային - արվեստի գործունեության ծավալմամբ (
օրինակ թատերական ներկայացումներ , գիշերային համերգներ , ասմունքի
ու երաժշտության փառատոներ , պատանեական ու երիտասարդական
ուսանողական ճամբարներ և այլն ) , սպորտխաղերի , տոնահանդեսների
կազմակերպումներ ....

Ծրագիրն իրականացնելու հնարավորությունները

Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ մարդկային
մասնագիտական ռեսուրսներն առկա են՝ ազգագրագետներ , ճարտարապետներ , պատմաբաններ , հնագետներ ,
հնչյունագետներ , էլեկտրոնիկայի մասնագետներ ....
2. Տեխնիկական մասի համար անհրաժեշտ ինֆորմացիայի
կրիչներ , սենսորներ , լուցավորիչներ , բարձրախոսներ ,
ուժեղարարներ և այլն :
3. Ֆինանսական մասը կախված է օբյեկտից : Դիմում ողջ հայությանը՝ օժանդակե՛ք :

Սա հայության մշակութային արժեքները կործանումից փրկելու իմ տարբերակն է :

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ZI725Ay3rKwԱնտերությունից կործանվող սրբավայրեր. «ՉԵՆՔ ԼՌԵԼՈւ»

Garnik Matinyan, 21-01-2012 13:38 (ссылка)

Без заголовка

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
ԱՅԺՄ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎՐԱ Է , ԽԻՍՏ ՏԵՂԻՆ ԿԼԻՆԻ
ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅՈՎ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐԵԼ ՓԱՐԻԶԻ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ..... ԱՅՆ
ՄՈՏԵՑՈՂՆԵՐԻՆ ԿՊԱՏՄԻ ՀԱՅ ԴԱՏԸ 4 - 8 ԼԵԶՈՒՆԵՐՈՎ   .....   ՓՈՐՁԵՆՔ    ՀԱՄԱՏԵՂ   ԳՏՆԵԼ   ԻՆՁ    ՕԺԱՆԴԱԿՈՂՆԵՐԻ

НАМАК - СЕНАТОР ЖАН-ПИЕР БЕЛИН...


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԺԱՆ-ՊԻԵՌ ԲԵԼԻՆ


Միջազգային լրագրող, բանաստեղծուհի
Հասմիկ Սերմարիչայից


ԽՆԴՐԱԳԻՐ

Ձերդ գերազանցություն, պարոն Բել...

Հայաստանում և աշխարհի հայաբնակ բոլոր վայրերում, մեծ գոհունակությամբ ու խորին երախտագիտությամբ են ընկալել Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրենքի առաջիկա քննարկման լուրը:
Ողջունելով՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովում անցկացված քվեարկությունը, պաղատագին խնդրում եմ Ձեզ՝ կոչ անել ազատաբաղձ Ֆրանսիայի քաղաքական գործիչներին, վավերացնել այդ օրենքը Սենատում, որը կդառնա օրենքով ճանաչված ցեղասպանությունների (Հոլոքոստ, Հայոց Ցեղասպանություն) բոլոր զոհերին` իրավաբանորեն տրված հարգանքի տուրք, ինչպես և՝ ողջ աշխարհին լսելի ու հաստատված, արդարության խորհրդանիշ ու գործող օրենք` ցեղասպանությունների բոլոր տեսակ՝ «ծայրահեղությունների հասնող», ժխտման ձևերի ու ճիգերի դեմ:
Մեծարգո պարոն Բել, ես հեղինակն եմ հայոց պատմա-էպիկական ծավալուն պոեմի՝ «Ղողանջ Հայության» գրքի, որն ընդգրկում է ողջ հայոց պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչև այսօր: Ես բյուր-հազար անգամ խոցվել ու խոշտանգվել եմ իմ ազգի միլիոնավոր զոհերի բախտերով՝ մեռել նրաց ողբերգական ճակատագերերով ու ապա հառնել հնադարյան մի էթնիկ ժողովրդի բիբլիական ոգով, որը հավերժ ծնկած է իր Արարատին...

Թուրքիայի բարբարոս քաղաքականությունը՝ բոլոր ժամանակների գործած վայրագություններով, անջնջելի ցավով դրոշմված է իմ հոգում ու, հավաստիացնում եմ՝ այսօր սիրտս բաբախում է իմ ազգի ճակատագրով: Այս գիրը լեցուն է միլիոնավոր հայերի պաղատագին խնդրանքներով ու անմեղ զոհերի տնքոցներով:
Խնդրում եմ՝ աչալուրջ եղե՛ք իմ հոգու ձայնին, քանզի անչափ մեծ է Ձեր դերն՝ անլուծելի դարձած, «Հայոց հարց» խնդրի վերծանման գործում: Տարիներ շարունակ՝ աշխարհի բաց ու խուփ եղող աչքերի դիմաց , արյան մեջ դեռ թփրտում է հայոց հարցը. բռնաբարված, առևանգված է հայ մարդու արդար իրավունքը. բաց երկնքի տակ՝ դեռ տնքում են միլիոն ու կես զոհերի անթաղ աճյունները...
...Դուք հոգու դոնոր ու հույսի շեղբ եղե՛ք իմ ազգին...
Շատ կցանկանայի՝ իմ ազգի համար անչափ ճակատագրական այդ պահին, ներկա գտնվել Ձեր Սենատում ու կարդալ իմ սրտի այս խոսքն, որը ձոնված է Ձեզ և ուղերձն է ազգիս...

***
Դո՛ւք, արդարության ատյանում նստած,
Վեհեր մեծամեծ՝ կուռքեր մեծ փառքի.
Ձեզ կոչեմ, խնդրեմ, պաղատեմ նաև,
Որ նեցուկ լինեք ցավին իմ ազգի,
Մեծ սրտով մարդու և՛ արդարությամբ՝
Դարձած, ի վերջո, խիղճն աշխարհի...

Որ հողագունդը հայոց մեծ ցավից,
Հանկարծ չճաքի՝ կյանքն այս չբեկի...
Ու ազգագործան ոչ մի ծրագիր,
Էլ ոչ մի ազգի բախտին չչոքի...
Եվ ողջ Էֆելյան աշտարակն ի վեր՝
Հայոց հանճարը ձեզ երկրպագի...

Սրբությամբ կնքեք ու պատվով ձեր մեծ՝
Արդար դատելու վճիռն այդ զորեղ,
Մեկընդմիշտ պատռած դիմակը թուրքի՝
Ոճիրն իր ծածկող, զոհերով անմեղ,
Որ դեռ լալիս են՝ անթաղ ու կորած,
Ու կանչում անվերջ, որ թաղեք իրենց...

Երկու հազար հայ Մուսալեռցիներ՝
Ձեզնով են փրկել կորիզը հայի.
Ֆրանսիան երկրորդ հայրենիքն է մեր:
Ապավեն եղե՛ք ու նեցուկ նաև.
Շղթայակապ է Արարատը դեռ,
Թուրքիա կոչվածը՝ Հայաստանն է մեր...

Սա ամենամեծ փաստն է, արդարև,
Թուրքն հային ջնջել՝ նստել հայ հողին,
Դեռ սպառնում է արդար դատողին.
Հերքում է ջարդն՝ հեգնում զոհերին,
Իր խիղճը թաղել, հանձնել է հողին,
Չալմայով խեղդած՝ ճիշտն ասողին...

Թուրք գրողներին ու արդար մարդկանց
Բանտ ու պատիժ են սպասվում ու մահ,
Իսկ հայերն այնտեղ՝ թուրքահայ կոչված,
Պատանդներ են լոկ՝ իրենց մայր հողում,
Ուր թուրքերն ազատ տան տեր են խաղում՝
Մորթելով նրանց երբ, ինչպե՜ս ուզեն...

Փրկե՛ք հայ բախտը՝ բախտն անմեղ մարդկանց.
Ողջ մարդկությունն է հիմա ձեզ նայում,
Դուք ռահվիրանն եղեք հանց նրանց...
Ես համայն հայոց Փառանձեմն եմ հենց՝
Ծնկած ձեր դիմաց ու դեմն աշխարհի.
Դուք արդար եղե՛ք՝ աստծուց էլ, արդար...



Մեծ սպասումով ու խորին հարգանքներով՝
ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ

Քաղաք Մոսկվա - 09.01.12

Метки: АСМИК СЕРМАРИЧА, ЖАН-ПЬЕР БЕЛЬ

СМОТРИТЕ...

?????? ?????????????, ??????? ?? ?????????, ?????? ?? ??????????...

http://www.facebook.com -??? ????? ?????????? ???? ? (25 ??????? ?. 4:01).
???????? ????? ????? ?? ????????? ???? ????? ???? ??? ???????? ??? ? ?????????? ?????????? ????????? ?????????? ?????, ???? ?? ????? ?? ?? ???? ?????? ???????? ?????? ??????, ???? ?? ???????? ?????? ?? ????? ????? ??????


https://www.youtube.com/wat...
* * *
???? ????? ??? ????????? ???,
???? ???? ?????, ?? ?? ??? ?? ??...

????? ???? ?, ?? ?????? ????,
????? ???? ?, ?? ?????? ??? ?????...

???? ?????? ?? ??????? ???,
???? ???????? ?????? ???????...

????, ???? ?????, ?????? ? ????,
?? ??? ?????? ?? ????? ????????...

??? ??? ?? ???? ? ????????? ???.
??? ?????- ??????? ?? ????? ????????...

???? ? ??? ???????? ????????? ????.
??? ???? ???? ?? ????? ??? ????...

??????? ?????? ????? ???? ? ??????,
????? ???? ?? ??????? ?, ??????...

????? ?????? ?? ????? ???,
????? ???? ???? ???? ??? ???...

???? ???? ?????? ?, ???? ?????,???.
???? ???????? ???? ???? ?? ??...

??????? ?? ????? ?, ????, ???? ?? ??,
??? ?? ?????? ? ? ??? ???? ???...

????????????? ?? ?????, ?? ??.
??? ??????, ??? ??, ??? ??? ?? ???...

© ?????? ?????????

Метки: АСМИК СЕРМАРИЧА - СМОТРИТЕ...

ИМ КАРОТ...

Իմ շատ սիրելի Ալիսիային...




Կարոտս ոտաբոբիկ է ու մերկ.
Նա գալիս դեպի քեզ...
Ե՛կ գրկիր դու նրան ու փայփայի՛ր.
Մեր մանուկ գալիքն է նա...

Նա դարեր քայլող ու հավերժ մանուկ,
Ալեհեր լեզուն է մեր...
Նա հենց մեր ծուռ ու թլոր Դավիթն է.
Զորավիկ եղիր դու նրան...

Կարոտս կարոտ է քեզ, իմ կարո՛տ,
Թոնիր է, կրակ է կեզ.
Ե՛կ, իմ լա՛վ, խարկված ու ցավոտ,
Մայրենին կանչում է մեզ...


© ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ

ՀԱՅԵ՛Ր...

ԵԿԵ՛Ք, ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ՄԱՅԵՆԻՆ...
------------------------------------------------------

ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶԱՆՈՒՄ...

http://bnaban.am/index.php?...


ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ...

facebook - ում՝ Աշոտ Կարապետյանի մոտ, կարդացի «Օտարամոլությունը մեզանում» հոդվածն (հեղինակը չկա. թաքնված է), որը սթափության ահազանգ է բոլորիս՝ հայերիս համար: Մենք պարտավոր ենք արդեն շատ լրջորեն մտահոգվել ու միջոցներ ձեռնարկել՝ մեր լեզուն, կործանումից փրկելու ուղությամբ:
Նշված բոլոր փաստերն անչափ ճչուն են ու ամբողջովին համապատասխանում են եղած իրականությանն: Առաջին հայացքից անչափ զավեշտական թվացող հայ մարդու օտարամոլությունն, իրականում, հայ ազգի ողբերգության հիմնաքարն է, որի վրա դարսոտված են բոլոր ժամանակներում կուտակված՝ եղած, եղող ու դեռ սպասվող արհավիրքներն...
Հեղինակը՝ շատ ճկուն ու բոլորին մատչելի պարզաբանումներով, տվել է Հայաստանում տիրող ազգայնամոլության խայտառակ պատկերն ու նրա ազգակործան արատի առկայությունն, որի դեմ պայքարելն, իրոք, բնավ էլ օտարատյացություն չէ:
Հազարամյակներ անցած՝ հայոց լեզվի արդիական առօրյան հայենիքում (ինչպես և հայրենիքից դուրս), այսօր ոչ միայն զավեշտական է, իչպես և՛ լալու, այլ արդեն համար առաջին վտանգն է՝ լինել-չլինելու...
Օտարամոլությունն այն մեծ խոցն է, որը կարիք ունի բուժման...
Այս արատավոր ախտն, որով միշտ վարաքված է եղել հայությունն, արդեն այն աստիճան է բորբոքված, որ այն բուժելու՝ կանխելու համար, արդեն հատուկ մոտեցում է պահանջվում:
Արդյոք ու՞ր է նայում հայ մտավորականությունն... Ինչու՞ է այսպես ցեցոտված մայրենին... Ու՞ր է հային ապերեցնող մերսոպյան տառերի այն հանճաեղ ոգին, որը դարերի ու արհավիրքների միջով անցել ու Մատենադարան է կերտել... Անգամ կոտորածի եղեռական տարիներին՝ մահամերձ եղող հայ տատիկների կրծքերի վրա, շնչել՝ ապրել են մեր մագաղաթներն, բայց այսօր պատրաստ են լալու՝ ողբալու...
Ու՞ր են հայ մտավորականներն, ու՞ր են հայ լեզվաբաններն, ու՞ր է հայ մարդու սթափությունն ու արժանապատվությունն...
...Թե Հայաստանում տիրող քաղաքական «Աթոռապայքարի» քաոսն, արդեն եղծել է նաև հայ մտքի դեմքն ու ոգին...
Հայե՛ր, այս ահազանգն՝ ահազանգի, վերջապես, ուշգի եկե՛ք...
Այն ազգն, որը զուրկ է արժանապատվությունից և չունի սեփականի ինքնագիտակցում, նա ի՜նչ այլ լեզվով էլ խոսի ու փայլատակի, միևնույն է, նա ոչ մի տեղ՝ տեղ չունի, առավել ևս՝ խոսել իրավունքից ու պահանջել արդարություն...
Սեփական լեզուն կամոք ոչնչացնելն՝ այս ողբերգությունն, այն էլ այն պարագայու՞մ, երբ դեռ օդի մեջ՝ մազից կախված, ճոճվում է ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ, կասեի՝ ոչ թե խելացնորություն է, այլ արդեն կազմակերպված ճկուն քայլ, որի իրագործումով, իրոք, կլուծվեն հայոց բոլոր հարցերն՝ ոչնչացնելով հայ և հայություն հասկացողություններն...
Թանկագին «ԳԵՐԶԱՐԳԱՑԱԾ» հայե՛ր, այս ի՞նչ է կատարվում. սեփական տան մեջ ինքնասպանությա՞մբ եք զբաղված, տնավարի՞ եղեռն եք սարքել... Էլ հայրենիքում բա՞ն չմնաց անելու՝ ծախել ծախծխելու, ունեցած լավն փնովելու և արատավորելու, խումբ-խումբ կազմած՝ իրար հոշոտելու և ոհմակներ խաղալու, որ արդեն որոշել եք բազում լեզուներ իմացող գիտակնե՞ր խաղալ՝ հայ մարդու բերանում նրա լեզուն կտրելո՞վ...
Ուշադրություն. խոսքս ուղղված է հայոց լեզուն պաշտոնապես բոլոր եղծողներին ու «քաղաքակիրթ» երևալու՝ նման խաղին վազողներին...
Լավ լսե՛ք ու ականջներիդ օղ արե՛ք. դա անբարոյականություն է... Դուք՝ ձեր սեփական կամքով, թույլ եք տալիս, որ օտարը տիրի ու այլասերի ձեզ...
Այո՛, դա անբարոյականություն է, և ոչ թե՝ լեզուների իմացություն: Ապրել իր հայրենիքում ու չիմանալ իր մայրենի լեզուն, սա անհնար է մեկնաբանել ոչ մի լեզվով: Աշխարհուն նման բան ոչ մի տեղ գոյություն չունի. ոչ մի ազգ՝ իր հայրենիքում, երբեք ուրիշին չի նախընտրում՝ անտեսելով իր սեփականն:
Մինչև այս հոդվածը կարդալս, ես գիտեի, որ եղած բոլոր պատերազմների մեջ, ամենավաթարագույնն ու հաղթողը՝ կենցաղային պատերազմն է, սակայն այսօր, սարսափի ծանր ընկալումով, հասկացա, որ դրան գերազանցող էլ կա. դա ազգուրացությունն է...
Հայաստանում (ինչպես և՛ աշխարհում), թե դեռ կան հայ սթափ մարդիկ, որոնք հասկանում են օտարամոլություն սպասվող հետևանքներն ու զորու են կանխել այդ ողբերգությունն, իրագործե՛ք այդ հերոսական սխրանքն՝ փրկե՛ք մայրենին, որն մեր՝ հայ ազգի գոյության գրվականն է...



ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ


настроение: Возбужденное
хочется: ..............
слушаю: ..............

АЗГ ИМ...



Ա՛զգ իմ...
Ես, մայրենուս փառքով , քեզ գամ,
Գանձերով գամ՝ հարստանաս,
Արքաներիս թագերով գամ,
Քեզ զարդար եմ՝ արքայանաս...

Սևանն ըմպած՝ Վանով քեզ գամ,
Ծովերով գամ՝ դու ծովանաս,
Արաքսն անցնեմ՝ քեզ ծնկած գամ,
Դու ինձ ծնկես՝ աստվածանաս...

Խաչքարներով, վանքերով գամ,
Քարտեզով գամ՝ ամբողջանաս,
Արարատն իմ գրկած՝ քեզ գամ,
Քեզ ընծաեմ՝ երջանկանաս...

© Հասմիկ Սերմարիչա

настроение: Бодрое
хочется: ......
слушаю: .........

Метки: АЗГ ИМ - АСМИК СЕРМАРИЧА

Alicia Ghiragossian

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Իմ շատ սիրելի Ալիսիային

Ես դարե՜ր, դարե՜ր, շատ դարեր առաջ՝
Նոյի՜ց էլ առաջ, ունեցել եմ քեզ,
Միշտ իմանալով, որ գալու ես դու.
Մեր արյան խլիրտ, մեր հպարտություն,
Բեկբեկվող մեր ցավ, մեր կանչող կարոտ,
Մեր ճմլող թախիծ՝ ապրեցնող մեր լավ...

Մեզնից՝ մեզ եկող, մեր անմեկնություն...

© ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ



***

Դու քո այդ փոքրիկ ափ-երկնքի մեջ
Մեր սուրբ Նարեկա տաճարն ես պահում՝
Քո հայ հավատի անաղարտությամբ...

...Մեր հողն ես պահում՝ բռաչափ ու մեծ,
Կտրված, ցցված մեր երակների՝
Քարտեզն արյան, որ շատ թաց է դեռ...


© ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ



***
Մեր հրաշք ծաղի՛կ...

Բաց երկնքի տակ՝ մեր թափված արյան,
Որդանից բուսած, մեր հրաշք ծաղի՛կ՝
մեր անմեղություն.
Հանճարեղության պտղունցված մեր սեր...

Դու՝ իսպանախոս, մեր հայոց, հայոց
առաքինություն...


© ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ




Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

настроение: Бодрое
хочется: ....
слушаю: ....

Метки: Alicia Ghiragossian

МАЙРИКИС...



ՄԱՅՐԻԿԻՍ

Մայրս կանգնած մի տաճար,
Ես աղոթք եմ ծնկաչոք,
Մրմունջներս ինչպե՞ս լամ,
Շատ եմ եղել ես անհոգ...

Մորս կիտված հոնքերին՝
Արցունք ամպեր են թառել,
Հազար տանջանք են տեսել
Մորս ձեռքերը բարի...

Մորս ձեռքերը բարի
Յոթ կյանք գրկել, գուրգուրել,
Ի՜նչ զրկանքներ են տարել
Մագաղաթներն այս բարի...

Կնճիռներ են ակոսվել՝
Դեմքին իմ Մայր տաճարի,
Ես միշտ ծնկած կաղոթեմ,
Նա է աստվածն իմ բարի...

©ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ

настроение: Благодарное
хочется: ..............
слушаю: ...............

Метки: МАЙРИКИС...

ИМ АЗГ...


ԻՄ Ա՛ԶԳ...



Ողբամ քեզ,իմ ա՛զգ,ողբամ՝ խորորեն,

Քո բալիկների՝ շուրթերին խեղված,

Մայրենուս համար...



Ողբամ քեզ, իմ ա՛զգ, ողբամ՝ ես նորեն,

Օտար ափերում՝ լքված ու լլկված,

Մայրենուս համար...


Ողբամ քեզ, իմ ա՛զգ, ողբամ՝ տրտմորեն

Այս տնավարի՝ այս ինքնասպան,

Եղեռնիդ համար...


©ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ

настроение: Грустное
хочется: .....
слушаю: ....

Метки: им азг...

День Победы


9 мая!

Желаю в День Победы светлый
Чтоб жизнь была всегда согрета
Заботой близких, пониманием,
Добром, улыбками, вниманием!
Чтоб лет до ста прожить в тепле
И по родной своей земле
Ходить без страха, безмятежно.
Любви вам, веры и надежды
Картинки и анимации

Поклонимся великим тем годам,
Тем славным командирам и бойцам,
И маршалам страны и рядовым,
Поклонимся и мёртвым и живым !

Всем тем, которых забывать нельзя,
Поклонимся, поклонимся , друзья !
Всем Миром , всем народом, всем Землёй,
Поклонимся за тот великий Бой !

1941 - 1945

Картинки и анимации

С ВЕЛИКОЙ ПОБЕДОЙ!

Я ОБВИНЯЮ.


АРМЕНИЯ

Звалась Армения Урарту, лежала между трех морей
В старинных атласах и картах, Ани была столицей в ней.
И правил здесь Тигран Великий – отважный воин, царь армян.
И от границы до границы шел много суток караван.

Другим царем был Арарат – гора с двуглавою вершиной
Над плодородною долиной власть держит, как большой мужчина.
Не зря же Ной после потопа, собрав всю живность на ковчег,
Нашел причал на Арарате и приводнился здесь навек.

Месроп Маштоц алфавит создал – ни у кого такого нет.
У каждой буквы свой орнамент, овал, фактура, раритет.
И в гордом граде Ереване, хранятся в Матэнадаране
Истории земли армянской, что были созданы здесь ране.

В четвертом веке нашей эры пришел Григорий-просветитель.
И христианство, как основа, нашло в Армении обитель.
И сотнями церквей и храмов украшен здешний был пейзаж.
Католикос в Эчмиадзине, и каждый храм, как горный страж:

Вот Хор Верап, Гарни, Гегард и восхитительный Татев,
Тысячелетиями стояли, мирские радости презрев.
И Карабах, и Зангезур, и Цахкадзор, и Дилижан -
Прекрасней нет на свете мест, и нет таких красивых стран.

С тех пор веков прошло немало - не стало выходов к морям.
Земли в стране осталось мало, почти не стало и армян.
Средь горных круч, сухих равнин, где солнцем выжжена земля,
Смог выжить только армянин – создав между камней поля,

Где зреет сочный виноград – основа вин и коньяка.
Даже во Франции коньячной вкуснее нет еще пока.
Васпуракан и Наири, Отборный, Праздничный, Ани
И аромат, и дух в них горный, и запахи родной страны.

Глаза армянские – очкери, в них геноцид, и боль, и грусть,
По ним историю народа ты прочитаешь наизусть.
Дудук Дживана Гаспаряна залечит все на сердце раны,
А после – к берегам Севана, отведать свежего ишхана.

Пожалуй, нет сегодня в мире, мест, где армяне не живут:
Свои диаспоры и кланы везде с успехом создают.
Татлян и Шер, Шарль Азнавур и тысячи других армян
Внесли любовь свою и гены в культуры самых разных стран.

И говорю я всем армянам – эс кес сирюмем, барев дзес!
Желаю, чтоб Ваш дух был юным, страна жила под стук сердец,
В которых страсть, любовь и нежность к своей Армении родной.
Хоть жить и можно где угодно – храните верность ей одной!

В этой группе, возможно, есть записи, доступные только её участникам.
Чтобы их читать, Вам нужно вступить в группу