Все игры
Обсуждения
Сортировать: по обновлениям | по дате | по рейтингу Отображать записи: Полный текст | Заголовки

Без заголовка



РИСУНОК 1.

Коловрат – Символ Восходящего Ярила – Солнца; символ вечной победы Света над Тьмой и Вечной Жизни над Смертью. Цвет коловрата имеет важное значение: огненный символизирует возрождение, небесный – обновление, черный – изменения.



РИСУНОК 2.

Инглия – символизирует Первичный жизнеродящий Божественный Огонь творения, из которого появились все Вселенные и наша система Ярила – Солнца. В обереговом обиходе Инглия – символ Изначальной Божественной Чистоты, защищающий мир от мрака.



РИСУНОК 3

Свята Дар – символизирует древнюю священную северную прародину белых народов – Дарию, называемую ныне Райская земля, которая находилась в Северном океане и погибла в результате Первого потопа.



РИСУНОК 4.

Свастика – символ вечного круговорота Вселенной; она символизирует Высший небесный огненный закон, которому подвластно все сущее. Этот огненный знак люди использовали как оберег, который охранял существующий закон и порядок. От незыблемости их зависела сама жизнь.



РИСУНОК 5.

Посолонь – символ заходящего, то есть уходящего на покой Ярила – Солнца; символ завершения созидательного труда на благо Рода и Великой Расы; символ духовной стойкости человека и покоя матери-природы.



РИСУНОК 6.

Фаш (пламень) – символ Защитного обережного духовного огня. Этот духовный огонь очищает дух человеческий от эгоизма и низменных помыслов, это символ мощи и Единства Воинского Духа, победы Святых сил Разума над силами Тьмы.





РИСУНОК 7.

Душевная свастика – использовалась для концентрации Высших сил исцеления. Душевную свастику имели право включать в орнамент одежды только жрецы, поднявшиеся на высокий уровень духовно-нравственного совершенства.



РИСУНОК 8.

Агни (Огонь) – символ священного огня жертвенника и домашнего очага; обереговый символ Высших Светлых Богов, охраняющих жилища и храмы, а также древнюю мудрость богов, то есть древние Славяно-Арийские веды.



РИСУНОК 9 .

Грозовик – Огненная символика, при помощи которой становилось возможным управление природными стихиями погоды, а также Грозовик использовался как оберег, защищающий от непогоды жилища и храмы Родов Великой Расы.



РИСУНОК 10.

Яроврат – огненный символ Яро-Бога, управляющего яровым цветением и всеми благодатными условиями. В народе считалось обязательным для получения хорошего урожая рисовать этот символ на орудиях сельскохозяйственного труда: плугах, серпах и так далее.



РИСУНОК 11.

Родимич – Символ Высшей Силы Рода – Прародителя, сохраняющий во Вселенной в изначальном виде закон Преемственности познания мудрости Рода от старости к младости, от предков к потомкам. Символ – оберег, который надежно сохраняет Родовую память из поколения в поколение.



РИСУНОК 12.

Ведаман – Символ жреца – хранителя, который хранит древнюю мудрость Родов Великой Расы, ибо в этой мудрости сохраняются: традиции общин, культура взаимоотношений, память о предках и Богах покровителях Рода.



РИСУНОК 13.

Валькирия – древний оберег, охраняющий Мудрость, Справедливость, Благородство и Честь. Этот знак особо почитаем у воинов, защищающих Родную землю, свой древний Род и Веру. Как охранный символ использовался жрецами для сохранности Вед.



РИСУНОК 14.

Расич – Символ Единства великой Расы. Вписанный в многогранник знак Инглии имеет не один, а четыре цвета, по цвету ириса глаз Родов Расы: Серебряный у да`Арийцев, Зеленый у х`Арийцев, Небесный у Святорусов и Огненный у Рассенов.





РИСУНОК 15.

Символ Расы – символ Вселенного Единого союза четырех ценных Великих Ариев и Славян. Народы Ариев объединяли воедино Роды и Племена: да`Арийцев и х`Арийцев, а народы Славян – Святорусов и Расселов. Это единство четырех народов обозначалось символом Инглии солярного цвета на небесном пространстве (синий цвет). Солярную Инглию (раса) пересекает серебряный меч (совесть) с огненной рукоятью (чистые помыслы) и направленным острием клинка меча вниз, который символизирует Сохранение и Защиту Древней Божественной Мудрости Великой Расы от различных сил тьмы. Серебряный меч с направленным острием клинка меча вверх означает защиту от внешних врагов.

Различные вариации свастичных символов и не менее различными значениями встречаются не только в культовых и обереговых символах, но и в виде Рун, которые, как и буквы в древние времена имели свое образное значение. Так, например, в Руничном алфавите было четыре Руны с изображением свастичных элементов:

Руна Фаш – имела образное значение: мощного, направленного, разрушающего потока.



Руна Агни - имела образные значения: священный огонь домашнего очага, а также священный огонь жизни, находящийся в теле человека, и другие значения.



Руна Мара – имела образное значение: ледяного пламени, охраняющего покой мироздания. Руна переходит из мира яви в мир светлой Нави, воплощения в Новой жизни; символ Зимы и сна.



Руна Инглия – имела образное значение Первичного Огня Творения Мироздания, из этого огня появились Вселенные и сама жизнь.

настроение: Занятое
хочется: fk the system
слушаю: nothing

Без заголовка

Երջանկության Պատուհան



Արևագալի ժամն էր, երբ մեղմիկ քամին բացեց թույլ փակված պատուհանը:

Այդ գիշերվա վերջին գունավոր երազը հուշեց, որ արթնանալու ժամն է: Կոպերը դանդաղորեն, կարծես առանց շտապելու, բացվեցին`
Թույլատրելով աչքերին համբուրվել արեգակի ճառագայթների հետ: Ձեռքը բնազդաբար երկարեց դեպի ծխախոտի տուփը.
Արդեն չորս ժամ է` չէր շնչել թունավոր ծուխը: Հինգ րոպեի չափով հանգիստ պառկած էր, երբ բացված պատուհանից քամին շոյեց, և շշնջաց լռության երգը:

Սակայն այստեղ մի բան այն չէր: Այս լռությունը նրան կարծես ծանոթ էր: Նա ըմբոշխնել էր այդ երգը իր ամենապայծառ երազներում: Միայն այս անգամ այն թվում էր այնքա~ն մոտ, այնքան շոշափելի:

Իսկ բակում, ինչպես երակներում, սկսել էր եռալ կյանքը: Իհարկե առաջինը դուրս էին իջել մայրերը` նորաթուխ հացի ձեռքբերման ակնկալիքով: Աշխատանքի էին շտապում շենքի բանվորները: Մեծապաշտոն հայրերը թանկարժեք մեքենաներով ուղեկցում էին իրենց մանուկ, բայց և սովածությունից զզվող փորերով զավակներին: Ինչպես անակնկալ` աշխատում էին նույնիսկ ջրցան մեքենաները: Միայն մի երիտասարդ աղջիկ` սևաչ, սևահեր ու գազանային գեղեցկության տիրուհի, անհոգ կանգնած փողոցում, սպասում էր` չգիտես ինչի կամ ում:

Աչքերը, չենթարկվելով կուսակրոն ու կուսամոլ ուղեղին, սևեռվեցին դեպի նա: Լռության երգի մի նոր ալիք զգաց: Բանականությունը ոչինչ չէր հուշում: Չէր լռում միայն սիրտը: Այն լի էր անակնկալ սիրո մասին բոլոր երկերով ու բանաստեղծություններով:

Արևագալից հետո պիտի գար նույն ինքը` ատելությունը, որը շատերի կարծիքով սիրո ծայրահեղ դրսևորումն է, չէ որ ամենաքաղցր ուտելիքը, որն իր մեջ պարունակում է չափից շատ շաքար և գլյուկոզա, դա սխտորն է, և դրանից հետո միայն կարելի է եզրակացնել, որ մարդկային զքացումները կամ զքացմունքները շատ դեպքերում չեն համապատասխանում անալիզների արդյունքների, և հաճախ դրանք, ինչպես կասեր հանճարեղ շնածիններից մեկը, զուտ կամ սուտ քաղաքական կատեգորիաներ են: Վերջիվերջո, ինչ է ատելությունը կամ նույն ինքը` սերը. զգացմունքային պոռթկում, հոգով մարմինը գրկելու արվեստ, թե պարզապես բնազդային երևույթ: Կարևորը այն չէ, թե ինչ է սերը, կարևորը դրա ներկայությունը կամ բացակայությունն է, փոխադարձ լինելը կամ` հակառակը: Ինչևէ, չշեղվենք թեմայից, և անցնենք մեր ոչխարներին:

Ընտրության իրավունքը, որն ի վերուստ տրված է եղել մարդ կոչեցյալին, շեղել էր նրա ամենաբարո միտքը, քանի որ ընտրության դեպքում մարդկային դեռևս սահմանափակ ուղեղը ընթակա է միայն սխալվելուն: Նա նայում էր ցած, տեսնում ամենին և ամենինչ, սակայն ոչ նրան: ՆՐԱՆԻՑ մնացել էին միայն բաղձալի համբույրները, որոնք դեռ երկար կուղեկցեն իրեն իր կյանքում: Ժանգոտած գլխից դուրս էին պրծել աչքերը, որոնք այնքան հաճախ էին մոլորեցրել թերևս միամիտ կանանցիկներին: Երկծականի քիթը շնչում էր իր հարևան բերանից արտազատած սիգարետի ծուխը, ծուխ, որը դարձել էր իր միակ բարեկամն ու կարեկիցը, ծուխ, որ մթագնում էր իր ուղեղը և կործանում միակ անվերադարձնելի առողջությունը: Սակայն ծուխն ազդում է օրգանիզմին, այլ ոչ թե հոգուն. հոգուն ազդելուն նրան օգնության է հասնում ատելությունը, որի բացակայությունը ևս մարդկային դասից շեղում է համարվում: Բայց այն, ինչ նա տեսնում էր, ամենևին էլ մարդկային չէր, քանի որ նա էր միակ դիտորդը: Իր ստեղծած այս արկածային ֆիլմում հերոսուհին պիտի վազեր իր հետևից` չնայած նրա` տվյալ ֆիլմում բավականին բարձր դիրք գրավելուն: Դա էր խեղճ սիրահարի չգոյության պատկերացումը կամ իղձը:

Բայց տղայի ուղեղը հաճախ էր իր մեջ վերլուծություններ անում, թե արդյոք արժի շարունակել այս սիրային արկածները, արդյոք արժի ընկնել մի մարդու, ավելի ճիշտ կնոջ հետևից , եթե նույն ինքը` ամենաանսխալական հասարակությունը յուր անդամներով, աղջկան մի հասարակ պոռնիկի հետ էր համամատում: Բայց սիրտը` ի հակադրումն ուղեղի, որոշ ճշտումներ էր մտցնում,- < Այո, աղջիկը այն չէ, ինչ երազներում տեսել էիր, բայց արդյոք կյանքդ հետաքրքիր կլիներ, եթե դու չունենայիր ինչ-որ բան փոխելու, այն ավելի լավը կամ քեզ դուրեկանը դարձնելու հնարավորություն: ուրեմն ԴՈՒ ունես այդ հնարավորությունը և պետք է պայքարես այն օգտագործելու համար, եթե նույնիսկ սերդ հանդիպել է աթարին>:

Տղան դեռ շատ կվերլուծեր իր կյանքն ու սիրային պատմությունները, եթե փողոցում կանգնած աղջկա մոտ չկանգներ մի գեղեցիկ ավտոմեքենա, և. . . և գին չառաջարկեր:

Տղան առանց որևէ վիրավորանք զգալու իր` այնքան ատելի դարձած էության հանդեպ` հանգիստ փակեց իր երջանկության պատուհանը . . .

настроение: Безжизненное
хочется: her
слушаю: nothing

Без заголовка

Ատամի բացակայությունը



Թվում է հիմար, բայց իր մեջ լուրջ գիտական կամ անգրագիտական հիմքեր ներառող վերնագիրը թերևս կարևոր թվաց ինձ, այդ է պատճառը, որ դրա քննարկմանը հատկացնում եմ որոշակի ժամանակ, ընդ որում ժամանակս բավականին սղացրել եմ` միգուցե ժամանակին տիրանալու հնարավորություններս մոռացության մատնելու պատճառով: Այնուամենայնիվ սկսեմ նախապատմությունից:

Ինչպես ամեն հեքիաթներում և նմանատիպ կյանքային դրություններում, պատմվածքի հերոսը , որը ի դեպ կարող է, և լինում է մեզանից յուրաքանչյուրը, սիրահարվում է պատմվածքի հերոսուհուն: Ի միջի այլոց ես / չեմ կարող <ես> բառը չօգտագործել/ շատ եմ սիրում հայոց լեզուն, նամանավանդ <սիրահարվել> բառի համար, որը կազմված է սիր և հարվել արմատներից. ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ այս` բառիս բուն իմաստով բարդ բառը միշտ դրվում է կրավորական ձևով` բացառելով <սիրահարել> տարբերակը: Չեմ հասկանում այն հանգամանքը, որ մարդը, որը հանդիսանում է Բնության <հրաշքը>, կարող է առանց իր հավանությունը տալուն, ստանալ <հարված> ինչ-որ մի <սիրուց>:

Սիրո` կույր լինելու հանգամանքը ապացուցում է այն դրվածը, որը սիրուց <հարված> ստացած մարդը չի կարողանում հաշվել իր սիրո Առարկայի ատամները, եթե նունիսկ իր լեզուն հաճախակի է հանդիպում Առարկայի` սեղան, ժանիք, կծող և ծամող ատամներին /ափսոս, որ լեզուն օժտված չէ տեսնելու ունակությամբ/:

Պատմվածքը գրելիս ակամայից հիշեցի,-<նվիրած ձիու ատամներին չեն նայում> ասացվածքը: Անշուշտ ձին լավ կենդանի է, բայց արդյոք սիրով հարվածողին կարելի է համեմատել թեկուզև անատամ նվիրած ձիու հետ, կամ նրան ընդունել որպես նվեր: Բայց և այնպես կարծես թե հերոսը պետք է նայեր ոչ թե <ճակատագրի <նվեր> սիրո Առարկային> այլ նրա <բարոյական արժեքներին>: Ես / չեմ կարող <ես> բառը չօգտագործել/ երազում եմ բնակվել լեռներում, միայնակ /այր ու կին` մի մարմին/, որպեսզի խուսափեմ այնքան սիրելի, և նույնքան ատելի հասարակության տեսադաշտից: Այդժամ ես /չեմ կարող <ես> բառը չօգտագործել/ կարող եմ ընտրել նմանիս` չնայած բոլոր ատամներս տեղում են:

Երբ բոզերը դառնում են մեզ տիրակալ, քո ամեն ընդդիմություն դառնում է տհաճ նրանց համար: Այդ նույն բոզերը իրենց կարգում են սրբերի տեղում, ստորացնում մեր ապրելակերպը, բոզացնում են նաև մեզ: Բայց չբոզացողները չեն փոխի իրենց կաշին ինչպես կարմիր կովը: Դիմում եմ բոլոր բոզերին. եթե ցանկանում սրբանալ, նախ և առաջ լուծեք ձեր ատամի բացակայության խնդիրը, նոր հետո կարգեք ձեզ տիրակալ: Մարմանդ գետը կվարարի, թեև ոչ հաճախ, բայց իր հետ կբերի այն ամբողջ ախտը, որ ներմուծել եք նրա մեջ ձեր բոզական առաքելության ընթացքում: Դե ուրեմն վայելեք ձեր իսկ կողմից ստեղծված վիժվածքի ստեղծած պտուղները, կերեք նրանք, մինչև ձեր բացակայող ատամը չլցվի արյան քաղցրությամբ: Սա է ձեր առաքելության իմաստը: Կերեք մեզ և հավատացեք, որ չեք փղձկա, որովհետև մենք ձեր հետևորդներն ու ստրուկներն են, ձեր առարկաները, դուք եք մեզ այդպիսին ստեղծել և աճացրել: Մեղավորությունը չեմ բարձում միայն անատամ բոզերի վրա. մեղավորը նաև մենք ենք, որ դարձել ենք անատամ բոզերի գերիները, շուտ ենք հանձնվել նրանց քմահաճույքներին: Բայց և մենք շնորհակալ ենք բոզերին, որոնք ակամայից դառնում են մեզ մուսա: Ամեն հանճարեղ բան, որ ստեղծվել է այս աշխարհում, բոզերի տանջանքների և չբոզացողների հանճարեղության արդյունքն են: Հիմա մեր հերթն է որոշելու, թե մենք անատամ բոզ ենք, թե չբոզացող հանճարներ. սակայն որն է տարբերությունը. տարբերությունը կայանում է նրանում, որ անատամներին քունելու ցանկությունը ոչ թե սիրային, այլ անառակության դրևորում է և հակառակը: Մենք հետ ընկանք մեր ոչխարներից:

Մի <հիանալի> միջոցառման ժամանակ քեզ ամենամոտիկ անձանցից մեկը նկատում է նրա ատամի բացակայությունը: Նա հորդորում է քեզ արթուն լինել: մինչ դու նրան հակաճառում ես, որ դու չես ստրկացել, ինքդ մտածում ես սեփական ոչնչության մասին: Ատելությունը, որը քաղդեական կամ բաբելոնական լեզուներով թարգմանվում է որպես <ՍԱՏԱՆԱ>, տեղ-տեղ վերակառուցվում է սիրո, և մոռացության է մատնում սիրուդ` անատամ լինելու հանգամանքը: Ահա այստեղ է, որ վիժում է անհագ սիրելու կամ ստորացնելու ցանկությունը: Բայց արդեն առաջանում են դժվարություններ: Քեզ նրան կապում են ոչ միայն անձնական, այլև ընտանեկան կապերը: Դու կապկպված ես լինում նրանց կողմից: Դու վայելում ես քո իսկ կողմից ստեղծած ախտի պտուղները: Այդ դու էիր, որ հղացրեցիր ՆՐԱ ֆրոնտում բարեկամներ հավաքելու քաղաքականությունը: Դու արդեն գիտակցում ես, որ դարձել ես Նրա բացակայող ատամը, որը ժամանակին հեռացվել էր իր իսկ տիրոջ ցանկությամբ և փչացվածության պատճառով: Դու երբեք չես կարող լինել Նրա առողջ ատամը, քանի որ տեղադրվել ես որպես ինպլանտանտ: Հետագա ժամանակահատվածում քեզ պարտավորված ես զգում, կարծես թե մենք անպայմանորեն.<պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք, և միշտ կրկնում ենք դա, որպեսզի լավ հիշենք>: Հաճախ եք ցանկացել ստորացնել համակարգը, ուրեմն հետևեք ձեր սրտի կանչին և այս լիովին ստրուկտուրիզացաված համակարգից հեռացրեք անատամ բոզերին. և ուրեմն. Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե նրա առողջ հասարակությունը և ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ:

Հ.Գ.

Միայն դիակներն են հավատարիմ

настроение: Кайфовое
хочется: her
слушаю: lrutyan dzayny

Nerir(patjeluc heto)

Ներիր

(միայն պատժելուց հետո)

Չգիտեմ ինչ գրել, սակայն գրելու ցանկությունս բավական մեծ է: Այդ պատճառով որոշեցի ուղղակի շարադրել այն, ինչ մտքովս կանցնի:

Նախ և առաջ որոշեցի հետազոտության օբյեկտը. այն է` ներումը, որպես մարդկային փոխհարաբերությունների հարատևության առհավատչյա:

Այնուհետև հիշեցի, որ ներումը իրենից ենթադրում է որոշակի քայլերի ամբողջություն, և չի կարող քննարկվել որպես առանձին երևույթ: Այն` ինչպես ամեն ինչ, ունի իր պատճառները, պատմությունը, ալֆան և բետտան` սկիզբը և վերջը:

Ներման սկզբնապատճառներից կամ դրդապատճառներից թերևս կարելի է դիտարկել մեղսագործությունը, չէ? որ անմեղությունը ներման կարի չունի: Սակայն այստեղ մի հարց է առաջանում, որին կուզենայի սևեռել Ձեր (ձեր) ուշադրությունը: Ինչպես անձնական պրակտիկան է ցույց տալիս(հիմնվում եմ անձնականի վրա, քանի որ ուրիշներից այդ մասին հարցում չեմ արել), հաճախ մեզ մոտ <<ներվելու>> անհագ ցանկությունը առաջանում է այն ժամանակ, երբ մեր մեղքը այնքան էլ մեծ չէ, և հետևաբար` վստահաբար ներելի: Այսինքն մեր ներվելու հավանականությունը բավական բարձր է: Իհարկե լինում են դեպքեր, երբ մեր մեղքը մեծ է, և մենք ունենք մեղքից մաքրվելու` ներվելու խիստ կարիք:

Ապա հարց է առաջանում, երբ, և որ չափի մեղքի պատճառով կարելի է ներողություն խնդրել: Շատերը իրենց մտքում մտածեցին, որ ամեն կատարած մեղքի հետո անպայման պետք է մեղա գաս, և կարևոր չի, դու ներում ես խնդրում այն անձից, ում հանդեպ մեղանչել ես, թե որևէ գերբնական երևույթից: Բայց արդյո?ք մենք այդպես ենք վարվում մեր առօրյայում: Կամ Ձեզ (ձեզ) որն է հաճելի, ներելը, թե` ներվելը:

Ինչ վերաբերում է հաջորդ քայլին: Մեղք գործելուց հետո (կամ նույնիսկ դրա բացակայության դեպքում) գալիս է անժամանակ գժտվածության պահը: Այս շրջանում ենթադրյալ կամ իրական մեղսագործի յուրաքանչյուր քայլ այսպես ասած <<տուժողի>> կողմից միշտ սխալ է ընդունվում` <<տուժողի>> իսկ ցանկությամբ: Բայց դա ևս հաղթահարելի է: Աշխարհը շատ է տեսել այդպիսի ներումներ, անառակ որդիների վերադարձներ, նույնիսկ մեծագույն եսասերներ են են եղել/կամ եղել է/, որ <<ներել>> են աշխարհին, որովհետև <<նրանք չգիտեն, թե ինչ են անում>>:

Անցնում է նաև գժտվածության պահը, և սկսում անժամանակ երկկողմանի սեթևեթանքները: Երկու կողմն էլ հաճախակի <<աչքով են անում>> իրար, բայց ոչ թե գժտվածությունը մարելու, այլ` փոխադարձ վիրավորանք և ցավ պատճառելու համար` մտքում ունենալով այն միտքը, թե <<ինչու? Ես պիտի տառապեմ, իսկ նա` ոչ>>:

Հաջորդը խելագարության ժամանակահատվածն է: Այստեղ քեզ մոտ առաջանում է <<ներողություն խնդրելու>> անհագ ցանկություն: Քեզ համար արդեն կարևոր չէ, թե դու կստանաս այդ <<ներված ես>> հիմար արտահայտությունը, թե` ոչ: Ուղղակի քեզ հետաքրքիր է այդ ամբողջ պրոցեսը, հետաքրքիր է այն պատճառով, որ կյանքումդ առաջին անգամ էս ներողություն խնդրում` չկատարելով ոչ մի հանցանք, որովհետև մինչ այդ հպարտությունդ թույլ չէր տալիս` նման քայլի դիմելու: Այս անգամ ևս հպարտությունդ քեզ չի լքել . դու ուղղակի հաճույք էս ստանում այդ նորահայտ զգացումից, որ կոչվում է ներվելու տենչանք:

Եւ վերջապես բուն ինքը` ներումը: Հաշվի առնելով <<հակառակորդիտ>> հպարտության աստիճանը, նա կարող է ուղղակիորեն չասել դա: Դու կհասկանաս դա նրա մաքուր ժպիտներից, անկեղծ խոսակցություններից և այլ նմանատիպ տափակություններից: Միգուցե նա քեզ երբեք չների, բայց ասի <<ներված էս>>-ը: Միգուցե և նա արդեն վաղուց ներել է քեզ, ուղղակի չի ասում դա, որովհետև կարծում է, թե կվիրավորվի մեծն հպարտությունդ: Միգուցե:

Այս ամենից թերևս կարելի է եզրակացնել հետևյալը: Ներումը, որպես մարդկային փոխհարաբերությունների հարատևության առհավատչյա պարտադիր հանգամանք է: Բայց դրանից առաջ պետք է պատիժ, որպես սեփական սխալներիդ զգացումի միջոց և սթափության կոչ, ինչու չէ նաև ներվելու ցանկություն ունեցող մարդու համար տառապալից հաճույք:

կարճն ասաց. ՆԵՐԻ'Ր, ՄԻԱՅՆ ՊԱՏԺԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Հ.Գ.

Թե կարող ես ստիր մարդկանց այնքան, որքան կցանկանաս, նույնիսկ որքան իրենք կցանկանան, որպեսզի նրանք սիրեն քեզ ... թե կարող ես ...







 

настроение: Безразличное
хочется: nothing
слушаю: nothing

Метки: NERIR

Без заголовка

Կետադրիր ինքդ

Երբ աժդահան ասաց բո զերծ ծերուկը Լիր արքան նամուսը կորցրեց Նա նաև ասաց Վայ քու նեմեցներ Գեղարքունիք թողիք ունեմ

настроение: kayfavat

NAXAGAHAKAN Yntrutyunneri het kapvac /gragoxutuyPayruyr Sevakic/

Իրերի դատն ու դատաստանըՊարույր Սևակ

1.

Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ։
Եվ մենք դատում ենք ու դատավարում
Յուրաքանչյուր օր,նույնիսկ ամեն ժամ։

Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ։
Ես էլ եմ մտնում այդ ամենքի մեջ
ՈՒ դատավոր եմ նաև ես մի քիչ։
Եվ այսօր պիտի ես դատեմ ... մարդկա՞նց։
Ոչ, այսօր պիտի ես դատեմ իրեր
ՈՒ դատապարտեմ առարկաների։

Ահա ԱԹՈՌԸ։
Ունի բազմաթիվ այլ մականուններ։
(Դարեր շարունակ շատ է գործածվել,օրինակ գահը)։
Սա,ինչպես գիտեք, չորքոտանի է
Եվ չորքոտանի կոչվածների մեջ
ՈՒժեղագույնն է բոլորից՝
Վագրից ու փղից անգամ։
Մենք բարի եղանք
Կատվի և շան հետ
Սրան էլ մենք մեր տուն ընդունեցինք,
Որ մեզ ծառայի,
Ինչպես դարեդար (շնորհակալ ենք ) ծառայել են մեզ
Չորքոտանիներ եզը, ձին, ջորին
ՈՒ վերջիններիս ազգական էշը։
Բայց թշվառական այս չորքոտանին ՝
Աթոռ ասվածը,
Սա այնտեղ հասավ,
Որ մեզ, ներեցեք, էշի տեղ դրեց։
Աթոռ կոչվածը,ինչպես գիտեք դուք,
Նրա համար է,որ վրան նստեն։
Սակայն պարզվում է,
Որ սրա վրա նստողի վրա ինքն է նստում..
Սա, որ ծառա է
Եվ պարտավոր է ծառայել մեզ միշտ,
Մեզ է դարձրել իր անարգ ծառան,
Սա ,որ ծառա է ու դարձել է տեր,
Կդատվի իբրև ... չար ապստամբի՝
Այսինչ Օրենքի Այնինչ Հոդվածով։

Եվ այսուհետև պիտի ՝

Առաջին.
Աթոռ ասելիս հասկանանք վարակ
Եվ զգուշանանք ՝ ինչպես վարակից։
Ուստի և
Երկրորդ.

Աթոռից միշտ էլ զերծ պահել նրանց ,
Ում ինքը կյանքը դեռ չի սրսկել
Այն ախտականխիչ համապատասխան շիճուկով,
Որի մի ասեղն արժե ... մի բանտարկություն
Կամ մի այնպիսի…առաքինություն,
Որ ենթակա չէ առք ու վաճառքի։

Եվ այսուհանդերձ ՝

Երրորդ.
Ով նստեց Աթոռի վրա
(Կամ այլ կերպ գրավեց Աթոռ,
Կամ արժանացավ բարձր Աթոռի ),
Օրենքի ուժով պարտավոր է նա
Հիշել ,որ ինքը երկոտանի է,
Այն էլ ՝ բարձրագույն,
Եվ ոչ մի դեպքում իրավունք չունի
Վերստին դառնալ նոր չորքոտանի,
Առավել ևս ՝ չորքոտանու ճորտ։
Հակառակ դեպքում
Այս նույն ամբիոնից,
Այս նույն բերանով կհնչի արդեն
Այնինչ Օրենքի Այսինչ Հոդվածը։

2.

Հաջորդին բերեք։

Ինչպես տեսնում եք՝ սա մի գլխարկ է,
Եթե ավելի ճիշտ պիտի ասենք՝
Գլխարկի տեսակ։
Իսկ ահա սա էլ ,տեսեք,զգեստ է,
Իսկ առավել ճիշտ ՝ համազգեստ։
Տեսա՞ք։

Ուրեմն այսպես.
Այս զգեստի հետ
Ով որ դնում է գլխարկ այս տեսակ,
Նա դադարում է… և մտածելուց։
(Այստեղ կա փոքրիկ մի անճշտություն,
Որ կամենում եմ ինքս շտկել՝
Դատապաշտպանի խոսքը կանխելով։
Դատավարական իմ այս խոսքի մեջ,
Որտեղ որ պետք է,ինքներդ դրեք
Այնպիսի բառեր,որոնք մեր լեզվով
«Մեղմացուցիչ դեպք հանցանաց» կասվի,
Իսկ դասագրքում ՝ «միջանկյալ բառեր»։
Դրանք են ՝«ոմանք…շատերը…հաճախ…
Երբեմն…ցավոք…իհարկե…ոչ միշտ…»
Եվ բոլոր սրանց ազգականները)։

Դառնանք մեր գործին։
Ուրեմն այսպես.
Այս զգեստի հետ ով որ դնում է այստեսակ գլխարկ,
Նա դադարում է և մտածելուց։
Սակայն մի՞թե մեզ,ինչպես ասում են,
Պատիվ է բերում չմտածելը։
Եվ ճի՞շտ ենք անում ,
Երբ մեզ վարժում ենք չմտածելուն,
Ինչ է թե հանկարծ… սխալ չգործենք։

Նախ ՝
Այսպես վարվելն անարգանք է մեծ
Մեր Դատարանի և Իրավունքի հասցեին։Այո՛։
Ի՞նչ է ստացվում.
Եթե ոչ մեկը սխալ չգործի ,
Էլ ում մենք դատենք։
Եթե այդպես է ՝
ՈՒրեմն մենք դեմ ենք մեր… Դատարանին,
Մեր Արդարադա՛տ,
Նաև Անկաշա՛ռ,
Նաև Հարազա՛տ,
Ժողովրդական մեր Դատարանին,
Որովհետև մենք
Առանց սխալի չենք կարող ապրել։
Ինչպես չի կարող
Ավտոտեսուչը ՝ առանց վթարի,
Ծաղկավաճառը ՝ առանց մեռելի,
Եվ առևտրի ամե՛ն աշխատող ՝
Առանց ապրանքի անչափ պակասի։
Ու շատ շատերն էլ ՝
Առանց հենց ահա այս համազգեստի
Եվ այս գլխարկի,
Որ կախարդական գլխարկ է կարծես.
Դրեցի՛ր թե չէ ՝ էլ չես մտածում։
Իսկ ի՞նչ ստացվեց.
Որ կարելի է աշխարհում ապրել
Եվ առանց գլխի՞,
Միայն գլխարկո՞վ։

Չեղավ,ընկերներ,իսկապես չեղավ։

Ինչ ասել կուզե, որ մենք ՝
Օրենքի և Իրավունքի
Սպասավոր ու ծառաներս,
Ունենք Օրենքի պաշտամունք, Այո՛,
Բայց…պաշտոնապես ձեզ պիտի ասեմ,
Որ կույս Օրենքը բռնաբարում է
Ոչ թե հատուկենտ անձ-անհատների,
Այլ ՝ նաև ամբողջ ժողովուրդների։
Իսկ եթե այլ կերպ սա ձևակերպենք,
Բացառությունն է կուսություն խախտում,
Եվ դրանից է ծնվում
Մեր մանուկ Արդարությունը։
Եթե ոչ ՝ գիտե՞ք,թե ինչ կստացվի.
Երբ մենք արթուն ենք ՝ մեր խիղճն է քնած,
Երբ խիղճն է զարթնում ՝ մենք քուն ենք մտել…
Բայց վերադառնանք մեր կիսատ դատին։
Այսպես ուրեմն .
Անգլխարկ լավ է,
Սակայն անգլուխ… անկարելի է։
Ուստի մենք ,
Որ միշտ գլուխ ենք դատում,
Այսօր կդատենք նաև մի գլխարկ ՝
Այսինչ (առայժմ նույնիսկ Չգրված ) Օրինագծի
Այնինչ Հոդվածի Այդինչ Հատվածով։
Ա.. Այսուհետև համազգեստ հագնող ամեն ոք պիտի
Իր / այսպես ասենք / համագլխարկը դնելուց առաջ
Ասի հետևյալ մի քանի բառը ՝
Շուտասելուկի, ո՛չ աղոթքի պես.
«Գլխարկս գցեմ-գլուխս պահեմ,
Գլխարկս գցեմ-գլուխս պահեմ»։
Իսկ եթե հանկարծ սխալմամբ ասի ՝
«Գլուխս գցեմ - գլխարկս պահեմ»,
Կարող է այդօր նա տանը մնալ
Ու մինչև անգամ գործի չգնալ,
Եվ պիտի հաշվեն
Դա շատ հարգելի բացակայություն։
Բ. Դպրոցական համազգեստները խստիվ արգելել…

Այսօրվա համար ո՞վ մնաց։

3.

Ահա տեսնու՞մ եք,
Սա քառանկյունի մի թուղթ է,
Որին մենք թերթ ենք ասում
Եվ կամ լրագիր։
Սա հաղորդում է վատ ու լավ լուրեր,
Ճառեր ՝ բազմաթիվ,
Դիպվածներ ՝ սակավ,
Հայտարարություն ու դամբանական
Եվ եղանակի տեսություն ՝ վերջում,
Հենց խմբագրի ճակատից վերև…
Այս դեռ սկիզբն է մեղադրանքի։
Սրա հանցանքի և արդեն գործած
Մեղքերի երկար շարադրանքին
Անցնելուց առաջ հայտարարում եմ ընդմիջում՝ մինչև…


Ներեցեք մի պահ։
Մինչև ընդմիջում հայտարարելը
Իմ բարոյական պարտքն եմ համարում
Եվս երկու բառ ասել ըստ հարկի ՝
Նախ ձեզ դիմելով,
Իմ մեծապատիվ ատենակալներ։
Մեր ձեռքով սարքված
Իրերն իրավունք ունեն իշխելու,
Բայց ոչ մեզ վրա ։
Այսօր դատում ենք լոկ մի քանիսին։
Այսպես կդատենք բոլորին նաև՝
Մինչև հասկանան,
Որ մեր իսկ սարքած
Իրերն իրավունք չունեն իշխելու
Գոնե մեզ վրա։
Եթե Օրենքը,
Որ նմանապես մենք ենք ստեղծել,
Եթե օրենքն էլ իր լիներ,դիցուք.
Մինչև իսկ նրան մենք կդատեինք։
Զգուշացնում ենք.
Թող վախենա նա
Եվ չվերածվի անկենդան իրի,
Այսինքն՝ թող նա
Չհամարձակվի իր - ականանալ

настроение: Страдающее
хочется: F . . . ING
слушаю: SYSTEM OF A DOWN /FK the SYSTEM/

merjum

ՄԵՐԺՈՒՄ

(Ավելի լավ է` ապտակեիր)



Դատարկություն ... ահա այս է պատում քեզ, երբ մերժվում ես ... ոչ մի զգացմունք ... ոչինչ, որ կարող է սփոփել ... ամեն նորություն առաջին անգամ է լինում ... առաջին անգամ ես մերժվում ... ինչու? խնդրեցիր ... կարող էիր պահանջել ... նույնիսկ աչքերդ չեն թարթվում ... ուզածդ մեծ բան չէր ... գեթ մեկ համբույր ... գեթ մեկը, այն էլ ոչ թե քեզ, այլ նրան ... և ոչ էլ դու ինձ, այլ` նրան ... նույնիսկ չես էլ զգում կամ պատկերացնում, որ պոռնիկ ես եղել... հասարակ մի պոռնիկ ... քեզ օգտագործեցին քո իսկ թույլտվությամբ ... հիմա քեզ օգտագործողը քեզ մերժում է ... գինդ ընկավ ... ավելի ճիշտ դու գին ձեռքբերեցիր, որն առաջ չունեիր, որովհետև քեզ անգին էիր կարծում ... գեթ մեկ համբույր ... շուրթերի լոկ մեկ շփում ...ոչ? … չեմ դավաճանի իմ Նուարդին, որքան էլ դյութես, օ~, Շամիրա’մ … դու վռնդու?մ ես ինձ … ես կարծեմ պարզ արտահայտվեցի … գեթ մեկ համբույր … ուրիշ ոչինչ …մի դիպչիր ինձ, ես ոչինչ չեմ զգում … ես մերժված եմ … ախր ասացի, չէ?, գեթ մեկ համբույր, այդ է ուզածս … դուռը բաց արա … միևնույն է չես սփոփի … լռություն … աչքերի ոչ մի արտահայտություն … սիրտն էլ է լռում … դու ապուշ ես … հիմա, հիմա … ուզու?մ ես խնդրե?լ … պահանջել է պետք … նա պարտք է … բայց ինչու? … դու խաբվել ես, այդքան մի բան … հիմա, հիմա … դե, քեզ տեսնեմ … է~հ … դու փորձված ես, դու կարող ես … շատ ես խոսում, գործի անցիր … փակիր նրա բերանը … չեմ դավաճանի… բա առաջ ի?նչ էիր անում, չէ?իր դավաճանում … հա~, առաջ ես չէի խնդրում … բա <<Սուրբ>> գրում գրած է` խնդրի’ր, և կստանաս … սու?տ է … բա հիմա? … բաց արա դուռը … երկարացնում ես … այ հիմա … էլ շանս չունես … հաջողություն … չեմ նեղվում … ոչինչ չեմ զգում … ծխեմ … 1+1 =2, 2*2=4 … երկու խնդիր լուծեցիր մեկ վարկյանում, մեկը մի քանի ժամում չե?ս կարողանում լուծել … գետնատակից ծիկրակում է անձրևորդը … բարև … մերժված եմ … գնում եմ տուն … հաջողություն և շնորհակալություն, որ չմերժեցիր ինձ հետ խոսել … հիմա’ր, դու անձրևորդի հե?տ ես խոսում … դու գժվել ես … գոնե ճանապարհը ասֆալտապատեին … կորչի մեծն հանրությունը … մերժի’ր ինձ … ոտքերով խաչեր եմ անում, գնում եմ, գնում … հիշու?մ ես մանկությունդ … կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը … կորչի փտած համակարգը, որ մերժում է իր քաղաքացիների հասարակ դիմումները …քաղաքացինե’ր, դուք եք էս երկրի տերը, և պահանջատերը, ես ձեր տիրոջ …. … ուզում եմ բակում ավտոտնակ կառուցել. ինձ համար ասվել է<<ամենավերևից>> … գնա’ և ասա’, որ տակինը չի ենթարկվում, նամանավանդ մերժվածներին … բարև երեխաներ … դուք լավ լինեք … <<մերժված եմ>>,- ասում եմ մտքում … <<լավ եմ, լա~վ եմ>> … ժպիտ … պարկեմ` հանգստանամ … մերժված եմ… ավելի լավ է` ապտակեիր …



Հ.Գ.

Երբ ազատ արծիվն անցնում էր երկնակամարով, հանդիպեց սարին … արծիվը խնդրեց սարին մի քիչ այն կողմ քաշվել, որպեսզի նա ազատ թռչի … սարը չշարժվեց տեղից, և մերժեց արծվի խնդրանքը … իսկ խլուրդը փորեց սարի տակը, և անցավ մյուս կողմը … առանց խնդրելու …



 

В этой группе, возможно, есть записи, доступные только её участникам.
Чтобы их читать, Вам нужно вступить в группу